ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Կա այն կարծիքը, որ Թրամփը սկսեց Երրորդ համաշխարհայինը (տեսանյութեր). 2

Կա այն կարծիքը, որ Թրամփը սկսեց Երրորդ համաշխարհայինը (տեսանյութեր). 2
25.06.2025 | 11:44

Սկիզբը՝ այստեղ

80 տարի առաջ նույն օրը սկսվել է Հայրենական մեծ պատերազմը

Նախ, թյուրընկալումից խուսափելու համար նշենք, որ վերնագրով արտահայտված միտքը չի նշանակում, թե Թրամփի նպատակը Երրորդ համաշխարհային սանձազերծելն է, այլ այն, որ Իրանին սիոնիստական Իսրայելի հարճ Թրամփի կամոք հասցված ամերիկյան ավիահարվածները և իրադարձությունների հետագա զարգացումը կարող էին հանգեցնել դրան, ինչին համակարծիք են նաև մի շարք պետությունների ղեկավարներ, աշխարհի բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ…

Իրանին ԱՄՆ- ի ՌՕՈւ- ի հարվածներից հետո Թրամփն իրեն բնորոշ ցինիզմով հանդես է եկել ազգին ուղղված առավել քան լկտի ուղերձով: Աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավոր ու հենց ահաբեկիչ պետության (նշվածը հիմնավորող փաստերը լիուլի են) ղեկավարը հայտարարել է.

«Մեր նպատակն էր ոչնչացնել իրանական ուրանի հարստացման հզորությունները և վերջ տալ աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետությունից բխող միջուկային սպառնալիքին: Այսօր ես կարող եմ ամբողջ աշխարհին տեղեկացնել, որ հարվածները տպավորիչ ռազմական հաջողություն են: Իրանի ուրանի հարստացման առանցքային միջուկային օբյեկտներն ամբողջությամբ և վերջնականապես ոչնչացվել են»։

Թրամփը՝ երկակի ստանդարտներ կիրառող այդ քաղաքական պոռնիկը, իհարկե, չի խոսել այն մասին, որ միջուկային սպառնալիքը բխում է հենց իր կրտսեր եղբորից ու ռազմավարական դաշնակցից՝ իր նման ահաբեկչության հովանավոր և ահաբեկիչ պետություն հանդիսացող սիոնիստական Իսրայելից: Թրամփը, իհարկե, չի կարող պատասխանել այն հարցին, թե Իսրայելին ինչո՞ւ էր կարելի և թույլատրվեց միջուկային զենք ստեղծել, իսկ նրա միջուկային զենքի սպառնալիքի տակ գտնվող Իրանին նույնը չի կարելի, եթե նույնիսկ համարենք, թե Իրանն իսկապես ունի այդ նպատակը և միջուկային զենքի ստեղծման ճանապարհին է:

«Իրանը՝ Մերձավոր Արևելքի կռվարարը, այժմ պետք է խաղաղություն կնքի,- ասել է Թրամփը:- Եթե նրանք դա չանեն, ապագա հարձակումները շատ ավելի մասշտաբային կլինեն և շատ ավելի պարզ: 40 տարի շարունակ Իրանն ասել է. «Մահ Ամերիկային, մահ Իսրայելին»։ Նրանք սպանել են մեր մարդկանց, պոկել են նրանց ձեռքերն ու ոտքերը ռումբերով։ Դա նրանց մասնագիտությունն էր։ Մենք կորցրել ենք ավելի քան հազար մարդ, և հարյուր հազարավոր մարդիկ Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում զոհվել են նրանց ատելության արդյունքում»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ պետք է ասեր աստվածապաշտ Իրանը Սատանայի երկու պետություններին՝ մեծ ու փոքր շեյթաններին, որոնք ոչ միայն իր կործանումն էին տենչում կամ իր ներսում իշխանափոխություն ու պետության ղեկին իրենց դրածոներին կարգել, այլև հետևողականորեն տարիներ շարունակ հստակ և որոշակի գործում էին այդ ուղղությամբ… Ինչ վերաբերում է ԱՄՆ- ի նախագահի ուղերձի մեջբերված հատվածում Թրամփի խոսքի հաջորդած մասին, ապա նա գրեթե ամեն ինչ ճիշտ է ասել, միայն թե Միացյալ Նահանգների և սիոնիստական Իսրայելի չարագործություններն ամբողջությամբ վերագրել է Իրանին: Գրել ենք «գրեթե», որովհետև ԱՄՆ- ի և Իսրայելի ոճրագործությունների արդյունքում Իրանի մարդկային կորուստները շատ ավելին են, քան Թրամփի ասած ավելի քան 1000- ը:

Ըստ ԱՄՆ- ի նախագահի, ամերիկյան հարվածի շնորհիվ Իսրայելի համար սարսափելի սպառնալիքը վերացված է։ Եվ այնուհանդերձ,

«Չնայած այս ամենին, այսուհետ այսպես շարունակվել չի կարող,- ասել է Թրամփը:- Կգա կամ խաղաղություն, կամ Իրանին սպասվում է ողբերգություն՝ շատ ավելի մեծ, քան այն, որին մենք հետևեցինք վերջին ութ օրվա ընթացքում։ Հիշեք, որ մեզ դեռ շատ թիրախներ են մնացել: Այսօրվանը բոլորից ամենաբարդն էր, և, հավանաբար, ամենամահաբերը: Բայց եթե խաղաղությունն արագ չգա, մենք հետապնդելու ենք այլ թիրախներ ճշգրտությամբ, արագությամբ և վարպետությամբ: Նրանց մեծ մասը կարելի է ոչնչացնել հաշված րոպեների ընթացքում։

Աշխարհում չկա մի բանակ, որը կարող է անել այն, ինչ մենք այսօր արել ենք։ Նույնիսկ մոտ չէ: Երբեք չի եղել մի բանակ, որը կարող է կատարել այն, ինչ տեղի է ունեցել նախորդ օրը»։

Դե ինչ, Թրամփի պարծենկոտությունը, չափազանցնելու ունակությունը նորություն չեն, բայց բառերով գնահատելու, բնութագրելու սահմաններից դուրս է նրա խոսքի վերջին մասը.

«Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին և մասնավորապես Աստծուն: Ես ուզում եմ ասել, որ մենք սիրում ենք քեզ, Աստված, և մենք սիրում ենք մեր մեծ բանակը, Աստված պահապան նրան: Օրհնիր, Տեր, Մերձավոր Արևելքը, օրհնիր, Տեր, Իսրայելը և օրհնիր, Տեր, Ամերիկան:

Շատ շնորհակալություն: Շնորհակալություն»:

Աղանդավոր Թրամփի խոսքի վերջաբանի առումով կարելի է միայն ասել, որ նրա Աստվածը մեր Հայր Աստվածը կամ Քրիստոսը չէ, այլ Սատանան, որին էլ ուղղել է իր շնորհակալությունն Իրանի վրա կատարված հարձակման համար:

ԱՄՆ- ի ավիահարվածից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին ընդգծել է, որ Իրանն իրեն է վերապահում բոլորհնարավորությունները՝ իր ինքնիշխանության, շահերի և ժողովրդի պաշտպանության համար: Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ- ի հարձակումը ցույց տվեց, որ նրանք մասնակցել են նաև Իրանի վրա Իսրայելի հարձակման նախնական պլանավորմանը:

Թեև ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում Իրանի երեք միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի հաջող գործողության մասին, իրանական «Fars» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության իշխանություններին, հայտնել է.

«Մի քանի ժամ առաջ, երբ Ղում նահանգում (Իրանի կենտրոնում.- խմբ.) ակտիվացվեցին ՀՕՊ համակարգերը և հայտնաբերվեցին թշնամական թիրախներ, Ֆորդոյի միջուկային օբյեկտի մի մասը ենթարկվեց թշնամական ավիահարվածների» (ընդգծումը՝ մերը):

Ավելի վաղ Իրանի կողմից ընդունվող որոշումների քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանն իր բոլոր «հարստացված միջուկային նյութերը» տեղափոխել է անվտանգ վայր:

Իրանական «Mehr News» լրատվական գործակալությունը նույնպես նշել է, որ ԱՄՆ- ի կողմից հարձակման ենթարկված Իրանի միջուկային օբյեկտներից անձնակազմը և կարևոր նյութերը որոշ ժամանակ առաջ տարհանվել են: Իրանի պետական հեռուստատեսության տնօրեն Հասան Աբեդինին հավաստիացրել է, որ միջուկային օբյեկտների հիմնական պարունակությունը տարհանվել է դեռ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարձակումից առաջ, և որ շրջակա միջավայրի ռադիացիոն աղտոտման հավանականություն չկա։

IRNA գործակալության հաղորդագրությունը, որ արտաքին միջավայրում Ճառագայթման նշաններ դեռ չկան, կարծում ենք, պետք է համարել նախորդ հաղորդագրությունների հաստատումը: Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը նույնպես հայտարարել է, որ Իրանը երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ- ի հարվածներից հետո ռադիոակտիվ աղտոտման հետքեր չի արձանագրել:

«Ֆորդոյում, Նաթանզում ու Սպահանում միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ- ի հանցավոր հարձակումներից հետո, որոնք իրականացվել են միջազգային իրավունքի և միջուկային անվտանգությանը վերաբերող նորմերի խախտմամբ… կենտրոնը վերլուծություն է անցկացրել այդ օբյեկտների ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը:

Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը նշել է, որ «աղտոտման նշաններ չեն գրանցվել», և որ նախապես անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել:

«Այդ պատճառով այդ միջուկային օբյեկտների մերձակա շրջանների բնակչությանը որևէ սպառնալիք չկա»,- նշել է կենտրոնը:

Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ Թեհրանն ակնկալում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակում, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի եղել: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունում ընդգծել են, որ հարվածներից հետո Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը:

Ինչպես հայտնել է «The New York Times» (NYT) թերթը, ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ իսրայելական հարվածները միայնկեստարով հետ մղեցին Իրանի միջուկային ծրագիրը:

Ոմանք կարող են չհավատալ իրանական կողմի հայտարարություններին, որ Իրանը մինչև Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները, այնտեղից տարհանել է հարստացված ուրանի պաշարները, կարևոր սարքավորումները և անձնակազմը, բայց Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի տարբերություն Իսրայելի և ԱՄՆ- ի, չի ստում, ահա տարհանումը պատկերող համապատասխան տեսանյութը :

ԱՄՆ- ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային մակարդակում։ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:

Կուբայի արտգործնախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլան դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ- ի ագրեսիան և այն անվանել հանցավոր և անպատասխանատու գործողություն, որը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, և որն ունի անկանխատեսելի հետևանքներ:

ՀՄՆ- ի հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասսին Իրանին ուղղված ԱՄՆ- ի հարվածներն անվանել է Սահմանադրությանը հակասող, իսկ դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը՝ Նյու Յորք նահանգից, հայտարարել է, որ տեղի ունեցածը իմփիչմենթի հիմք է:

Իրանն ԱՄՆ- ի ավիահարվածներին երեկ պատասխանել է հրթիռներով և ԱԹՍ- ներով հարվածներ հասցնելով Կատարում, Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին (https://www.kommersant.ru/doc/7832851 , https://www.rbc.ru/rbcfreenews/685986cc9a7947d8064e197a , https://ria.ru/20250623/ssha-2024827415.html , https://news.mail.ru/incident/66710506/ ), բայց այնպես, որ միայն նյութական վնաս լինի, մարդկային զոհեր չլինեն ԱՄՆ- ի զինծառայողների շրջանում: Թե ինչու է խորհրդանշական կերպով հարվածել, մեկ այլ հրապարակման նյութ է: Իրանը զուգահեռաբար, բայց արդեն ոչ խորհրդանշական կերպով հրթիռային հարվածներ է հասցրել նաև Իսրայելին:

Ինչպես արդեն հայտնի է, Իրանի և Իսրայելի միջև Իսրայելի խնդրանքով և ԱՄՆ- ի միջնորդությամբ, այլ տեղեկությունների համաձայն, Թրամփի նախաձեռնությամբ այսօր առավոտվանից զինադադար է հաստատվել, սակայն այն շատ փխրուն է և ցանկացած պահի կարող է խախտվել, ինչպես զինադադարից մի քանի ժամ հետո արդեն խախտվելէ Իսրայելի կողմից և, բնականաբար, արժանացել Իրանի պատասխանհարվածին :

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=HryXe_97SsU

https://www.youtube.com/watch?v=Kae__8qmNLM

https://www.youtube.com/watch?v=tL3LNs-E8eg

Դիտվել է՝ 142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ